ԳԼԽԱՎՈՐ ԷՋ  

 

Տուրիզմը Հայաստանի ապագան է

Բարի գալուստ ապագայի աշխարհ

 
 
 
 
Այսօր տուրիզմը հռչակված է մեր երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղություն: Կառավարությունը մշակել է տուրիզմի զարգացման ռազմավարական ծրագիր, որի համաձայն 2030 թվականից հետո յուրաքանչյուր տարի մեր երկիր պետք է այցելի 3 միլիոն տուրիստ: Տուրիզմի համաշխարհային կազմակերպության տվյալներով` երկիր այցելած 5-6 տուրիստ ստեղծում է 1 աշխատատեղ և 3-4 աշխատատեղ` հարակից ոլորտներում: Դժվար չէ պատկերացնել, թե տարիներ անց ոլորտը որքան հագեցած կլինի աշխատատեղերով: Որպես տուրիզմի մասնագետ վստահեցնում եմ, որ այսօր ևս մենք ունենք աշխատանքային գործունեություն ծավալելու մեծ ասպարեզ, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների պահանջարկ, որոնց պատրաստման գործում իր ներդրումն է իրականացնում մեր երկրում` որպես տուրիստական ուղղվածության բուհ միակը հանսիսացող Տուրիզմի հայկական ինստիտուտը: 
Ստեղծման օրից մեր բուհն իր շրջաբնավարտների համար 
նպատակային աշխատանք է իրականացնում մասնագիտական բարձր որակներ ապահովելու ուղղությամբ` ուսումնասիրելով և բուհի դասավանդական գործընթացի մեջ ներդնելով համաշխարհային փորձառությամբ իր արդյունավետությունն ապացուցած դասավանդման մեթոդներ: Մեր ձեռքբերումները բուհի կողմից իրականացվող կրթական ծրագրերի արդյունավետության վառ ապացույցն են:
Ապագա մասնագիտությունը պետք է ընտրել խորապես գիտակցված և նպատակային, քանի որ սխալ ընտրված մասնագիտությունը կարող է խեղաթյուրել մարդու ճակատագիրը: Ընտրեք այնպիսի մասնագիտություններ, որոնց պահանջարկը աշխատաշուկայում բարձր է, եթե չեք ուզում ժամանակ և գումարներ վատնել ապարդյուն:
Մասնագիտությունը ընտրելուց հետո շատ կարևոր է լավ մասնագետ դառնալ: Այսօր հասարակության գիտակցության մեջ պետք է արմատավորվի նաև այն, որ բուհ ավարտելը և դիպլոմ ձեռք բերելը չի նշանակում նաև անպայման աշխատանք ունենալ: Այսօր աշխատաշուկան ոչ թե դիպլոմ ունեցողի, այլ մասնագետների պահանջ ունի: Մեր մեծագույն ձեռքբերումներից մեկը այն է, որ այսօր բոլորը կարող են կրթություն ստանալ: Մինչդեռ պետք է ունենալ նաև այն գիտակցությունը, որ մեր տնտեսության մեծագույն մասը մասնավոր է, որտեղ քիչ են աշխատատեղերը, իսկ գործատուն փնտրում է լավագույն մասնագետներին: Ուստի, այսօր իր ապագայի ամենակարևոր ընտրության առջև կանգնած երիտասարդի թիվ մեկ նպատակը պետք է լինի ճիշտ ընտրված մասնագիտությունը, իսկ թիվ երկու նպատակը` տքնաջան ուսումնառությամբ որակյալ մասնագետ դառնալը:
Սիրելի’ երիտասարդներ, հաջողություն եմ ցանկանում բոլորիդ և մաղթում եմ հաստատակամ խիզախումներ` ձեր կյանքի կարևորագույն նպատակներին հասնելու համար:

ՌՈԲԵՐՏ ՄԻՆԱՍՅԱՆ,

տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր,
Հայաստանի ներգնա տուրօպերատորների 
միության նախագահ 

 
 

 

Ձեր հարցը:
էլ.հասցե:
Տուրիզմի հայկական ինստիտուտ © 2002 - 2009
375010 ՀՀ, ք. Երևան, Երվանդ Քոչարի 12/1, http://www.ait.am, info@ait.am
Հեռ. +374 10 520-530, 583-229, 550-536
Created by PLANET.AM